Արշավիր Ղարամյանը շնորհավորել է Արցախի նորընտիր նախագահին
Արցախի Հանրապետության ԱԱԾ նախկին ղեկավար, ԱԽ նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը շնորհավորել է Սերգեյ Շահրամանյանին՝ Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ․
«Հարգարժան Սամվել Սերգեյի,
Դուք այսօր՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել եք Արցախի Հանրապետության հինգերորդ Նախագահ՝ մեր պատմության ծանրագույն ժամանակաշրջանում, երբ կշեռքի նժարներին է դրված մեր լինել ու չլինելու հարցը:
Սամվել Սերգեյի՝ մաղթում եմ Ձեզ հաջողություններ, կամք և տոկունություն, որպեսզի Արցախի ժողովուրդը՝ Ձեր ղեկավարությամբ և առաջնորդությամբ կարողանա հաղթահարել առաջին հայացքից տեսանելի ու գրեթե անելանելի իրավիճակը և նորից սկիզբը դնի նոր հաղթանակների ու նվաճումների»: