Ադրբեջանի ԱԳՆ-ն «Սահմանադրության ու օրենքների կոպիտ խախտում» է որակել Արցախում նախագահի ընտրությունը
Այսօր Արցախը նոր նախագահ ունի: Այս հանգամանքն առաջացրել է Ադրբեջանի զայրույթը. «Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել, այսպես կոչված, ընտրությունները Ղարաբաղում»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարության մեջ:
«Trend» լրատվական կայքը հաղորդում է, որ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ «Ադրբեջանի Հանրապետության տարածքում ընտրությունների միջոցով կամարտահայտման իրավական հիմքը միայն ԱՀ Սահմանադրությունն է»:
Ըստ հայտարարության, ԼՂ-ում ընտրությունների անցկացումը «ևս մեկ անգամ ակնհայտորեն ցույց է տալիս, որ Հայաստանը շահագրգռված չէ խաղաղ գործընթացով, ընդհակառակը, հայկական կողմը ընտրել է սադրանքի և իրավիճակը սրելու ճանապարհը, «Հայաստանը պետք է դադարեցնի իր ժողովրդին և միջազգային հանրությանը խաբելու ապարդյուն փորձերը և վերջ դնի Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ հավակնություններին»:
Ադրբեջանն այս հայտարարությամբ կոչ է արել Հայաստանին «պահպանել ողջամտություն» և «կառուցողական մոտեցումներ դրսևորել խաղաղության հաստատման գործընթացում», հակառակ դեպքում, ինչպես նշում է պաշտոնական աղբյուրը, ադրբեջանական կողմը «վճռականորեն կպայքարի հայկական կողմի ստահոդ քարոզչության դեմ, որն ուղղված է Ադրբեջանի ինքնիշխանության միջազգային ճանաչման խոչընդոտմանը»: