Արցախն ընտրեց նախագահ, Արցախում հաղթանակեց միասնականությունն ու համառությունը․ Գեղամ Մանուկյան
Արցախն ընտրեց նախագահ։ Արցախում հաղթանակեց բանականությունը, միասնականությունը եւ այս պայթյունավտանգ, համառ պայքարի ընթացքում միասնական ու աներեր ճակատով հանդես գալու համառությունը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը․
«Հիմա այլեւս գործի պահն է։ Դիմագրավել դժվարություններին, ինքնակազմակերպմամբ, հասարակական համերաշխությամբ, Արցախի Հանրապետությունում սոցիալական արդարության վերականգմամբ ու բոլորին օգնության հասնելու իշխանության պատասխանատվությամբ։
Հրամայական է վճռական խոսք ասող, որոշումներ կայացնող ու Արցախի Հանրապետության, արցախահայության ինքնորոշման իրավունքն անսակարկելի պաշտպանող ղեկավարության կայացումը։
Շնորհավորում եմ Սամվել Շահրամանյանին, պատասխանատու, դժվարագույն այս պայմաններում։ Հայությունն ակնկալում է Արցախում տեսնել իրական ղեկավար, որը զբաղեցնում է ԱՀ նախագահի պաշտոնն այս վիճակից Արցախը դուրս բերելու համար, համագործակցաբար բոլոր առողջ ուժերի, իշխանության մյուս ճյուղերի հետ ձեռք-ձեռքի տված։
Առաջ Աստված»։