Վստահ ենք՝ կհաջողեք առաջնորդել Արցախի քաղաքացիներին դեպի մեր բոլորի համար սրբազան պայքարի հաղթական ավարտը․ «Պատիվ ունեմ»
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը շնորհավորական ուղերձ է հղել Սամվել Ղահրամանյանին Արցախի հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ․
«Մեծարգո պարոն Նախագահ,
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը շնորհավորում է Ձեզ Արցախի հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Վստահ ենք, որ Նախագահի բարձր պաշտոնը ստանձնելով կհաջողեք լայն հասարակաքաղաքական համախմբում ապահովելով առաջնորդել Արցախի հանրապետության քաղաքացիներին դեպի մեր բոլորի համար սրբազան պայքարի հաղթական ավարտը։
Գիտակցելով այս օրհասական վիճակի ծանրությունը՝ վերահաստատում ենք, որ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը իր բոլոր ռեսուրսները շարունակելու է ծառայեցնել Արցախի անվտանգության ապահովման եւ ինքնորոշման իրավունքի իրացման ուղղությամբ։
Աստված պահապան Հայաստանին եւ Արցախին»։