Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է Կարեն Ղազարյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
1. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հիմնադրման 40-ամյակի կապակցությամբ, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ռաֆայելի Ղազարյանին պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով»։
Հիշեցնենք, որ Կարեն Ղազարյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր օգոստոսի 1-ից։