Մարոկկոյում հզոր երկրաշարժը 632 մարդու կյանք է խլել
Մարոկկոյի Բարձր Ատլաս լեռներում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, զոհվել է առնվազն 632 մարդ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
Երկրաշարժ հետևանքով ավերվել են շենքեր, խոշոր քաղաքների բնակիչները ստիպված են եղել լքել տները:
Վիրավորների թիվը 329 է: Ավելի վաղ տեղի պաշտոնյան հայտնել էր, որ մահերի մեծ մասը եղել է լեռնային շրջաններում, որոնք դժվար հասանելի վայրեր են: