Արցախի պատգամավորների ընտրությունը սրա մեջ է՝ վերականգնվող պետությո՞ւն, թե՞ քաոս, անկախությո՞ւն, թե՞ ինտեգրացիա, Արցա՞խ, թե՞ Ադրբեջան. քաղաքագետ
Արցախի Խորհրդարանն այսօր նոր նախագահ է ընտրելու։
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի գնահատմամբ` բոլոր հնարավորությունները կան, որպեսզի այդ ընտրություններն առաջին իսկ փուլով ավարտվեն։
«Ես լիահույս եմ, որ հենց այդպես էլ կլինի։ Դա է պահանջում Արցախի անվտանգությունը, դա է պահանջում այնտեղ բնակվող մեր հայրենակիցների կենսական շահը։
Հակառակ կողմում Ադրբեջանի ու Թուրքիայի շահերն են։ Ուրիշ ոչինչ։ ԱՀ պատգամավորների ընտրությունն էլ է այս երկուսի մեջ՝ վերականգնվող պետությո՞ւն, թե՞ քաոս։ Անկախությո՞ւն, թե՞ ինտեգրացիա։ Արցա՞խ, թե՞ Ադրբեջան։
Ես ուզում եմ, որ քվեարկության պահին պատգամավորները լավ հասկանան, թե պատմական ինչ մեծ պատասխանատվություն կա իրենց վրա դրված։ Ու Աստված ոչ արասցե, եթե առաջնորդվեն ոչ թե արցախահայության, այլ Ալիևի թելադրանքով։ Արցախն, իհարկե, այդ հարվածին էլ կդիմանա։ Բայց իրենք՝ երբեք…»,- Facebook-ում գրել է քաղաքագետը: