Մի խումբ մարդիկ այս օրհասական պահին փորձում են Արցախը տանել ներքին ցնցումների եւ վերջնականապես կործանել այն. Ղարամյան
Մի խումբ մարդիկ այս օրհասական պահին նորից փորձում են Արցախը տանել ներքին ցնցումների եւ վեևջականապես կործանել այն: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:
«Արդեն մի քանի օր է Արցախում պատերազմի («հակաահաբեկչական» գործողության տեքով) շունչը հասել է Արցախի մեր պաշտպաների քիմքին, որոնք այն զգում են յուրաքանչյուր վարկյան, իսկ մի խումբ մարդիկ, որոնք տարիներ ի վեր երկպառակություն են մտցրել հանրության մեջ՝ կեղծ ու մտածածին թեզեր և հերյուրանքներ տարածելով, այս օրհասական պահին նորից փորձում են Արցախը տանել ներքին ցնցումների և վերջնականապես կործանել այն:
Սիրելի՛ արցախցիներ, կոչ եմ անում՝ լինել խոհեմ և զգոն, չտրվել այդ մարդկանց սին խոստումներին ու սադրանքներին դրանով ավելի բարդացնելով ստեղծված ծանր ու բարդ իրավիճակը»,- գրել է նա: