«Սեւ ցուցակում» հայտնվածների դեմ դոսյեներ կան. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը կառավարությունում փոփոխություններ կանի։ «Սեւ ցուցակում» հայտնվածների վրա դոսիեներ կան։ «Հեռացողներից» մեկը սոցապնախարար Նարեկ Մկրտչյանն է, ում ոտքի տակ քանդում է ԱԺ աշխատանքի եւ սոցհարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը` «կաթացնելով» Փաշինյանի ականջին։
Խոսվում է, որ վատնումներ են հայտնաբերել մասնավորապես բազմազավակ ընտանիքներին հիպոթեքային վարկի գծով մարումների հարցում, ինչպես նաեւ՝ «Հույսի ավան» ծրագրում, որը սոցիալապես անապահով խավի համար նախատեսված նախագիծ է: Այստեղ հանցագործ միջավայր է ձեւավորվել, ինչի մասին տեղյակ է նաեւ Նիկոլ Փաշինյանը, եւ ինչը փորձել է կոծկել նախարարը` ինչ-որ անձանց հետ գործարքների գնալով։
Նախարարի դեմ կոմպրոմատների հավաքմանն ակտիվորեն մասնակցող Հերիքնազ Տիգրանյանը, ով ժամանակին աշխատել է նախարարության տեսչությունում, հույս ունի, որ ինքն է նշանակվելու Մկրտչյանի փոխարեն, եւ սորոսական որոշ շրջանակների աջակցությունը վայելող տիկինն ուղղակի ինքնառաջադրվել է։ Հեռացողների մեջ է նաեւ Փաշինյանի սանիկը՝ նախկին վարորդ-օգնականը, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ում էլ բացահայտել են ձկնաբույծների ու խեցգետնագործների հետ կոռուպցիոն կապերի մեջ: 2019-20 թվականներին այս բացահայտումներին կհաջորդեին քրեական աղմկոտ գործեր եւ բացահայտ պայքար կոռուպցիայի դեմ, բայց հիմա Փաշինյանը հակված է լուռումունջ ազատել թիմակիցներին, որ սեւ բիծ չմնա իր եւ «Քաղպայմանագիր» կուսակցության վրա»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: