Գոհ եմ հավաքականի խաղացողներից, ոչ-ոքիի խաղ էր․ Պետրակովը՝ Թուրքիայի դեմ հանդիպման մասին
Գոհ եմ հավաքականի խաղացողներից։ Թուրքիա - Հայաստանի խաղից հետո հայտարարեց հավաքականի մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։
Նա նշեց, որ սա ոչ-ոքիի խաղ էր։
Պետրակովն ասաց, որ Հայաստանի հավաքականի խաղացողներն ունեն անձնուրացություն «և ամենկարևորն ունեն վստահություն մարզական շտաբի նկատմամբ»։
Խոսելով լարվածության մասին՝ մարզիչն ասաց․ «Ես ոչ Ֆրանսիայի հավաքականը, ո՛չ Բրազիլիայի հավաքականն եմ մարզում։ Մարզում եմ Հայաստանի հավաքականը։ Այդ հավաքականների մարզիչները լարված չեն։ Ես լարված եմ, մտահոգվում եմ արդյունքի համար»։
«Ես եկել եմ աշխատելու, ցանկանում եմ օգնել Հայաստանին։ Հայ մարդիկ ինձ լավ են վերաբերվում, հաջողություն, լավն են ցանկանում։ Դրա համար ես լարված եմ, մտահոգվում եմ արդյունքի համար, տղաների համար եմ մտահոգվում, որ ստացվի իրենց մոտ, որ հավատան իրենք իրենց»,- հավելեց նա։