Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Թուրքիային դեմ արտագնա հանդիպումն ավարտեց ոչ-ոքի
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլիշրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն արտագնա խաղում մրցեց Թուրքիայիընտրանու հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թուրքական «Յենի Էսքիշեհիր» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում թիմերը փոխանակվում էին գրոհներով, սակայն նկատելի առավելություն ունեին թուրքերը: Հայաստանի հավաքականի կազմում վստահ էր գործում դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը: Առաջին կեսում Հայաստանի ընտրանին «առաջին համարով» չէր գործում, սակայն շեշտը դրել էր արագ հակագրոհների վրա: Ի վերջո, թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:
Երկրորդ կեսի մեկնարկում Հայաստանի հավաքականն օգտվեց Թուրքիայի ընտրանու պաշտպանների սխալից: Ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվելով` Թուրքիայի հավաքականի դարպասը գրավեց Արտակ Դաշյանը: Բաց թողած գնդակից հետո Թուրքիան մեծ ուժերով գրոհում էր: Հանդիպման վերջնամասում Հայաստանի ընտրանին բաց թողեց հաղթանակը: Գոլի հեղինակ դարձավ Յիլդիրիմը:
Թուրքիա-Հայաստան` 1:1
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մյուս հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի11-ին` հյուրընկալելով Խորվաթիային: