Վիրահատությունից հետո կնոջ որովայնում 17 սանտիմետրանոց վիրաբուժական գործիք են մոռացել
Նորզելանդացի կնոջ որովայնից ծննդաբերությունից մեկուկես տարի անց հանել են մոռացված վիրաբուժական գործիք։ Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում տեղի ունեցած միջադեպի մասին հայտնել է People-ը։
Ինչպես լրագրողներին հայտնել է Նոր Զելանդիայի Առողջապահության նախարարության վերահսկող մարմնի ներկայացուցիչ Մորագ Մակդաուելը, 2020 թվականին կեսարյան հատում կատարելուց հետո վիրաբույժները մոռացել են կնոջ որովայնում 17 սանտիմետրանոց վիրաբուժական ռետրակտորը։
2021 թվականին նա դիմել է շտապօգնության բաժանմունք՝ բողոքելով ցավից։ Նրան նշանակել են որովայնի տոմոգրաֆիա և ներսում հայտնաբերել օտար առարկա։
Բժիշկները գրավոր ներողություն են խնդրել հիվանդից։ Դեռ հայտնի չէ, թե ինչ միջոցներ կկիրառվեն նրանց նկատմամբ, փոխանցում է Shantnews-ը։