Թույլ կտանք ՀՀ-ից սնունդ տեղափոխել Ղարաբաղ․ Հաջիևը պայման է նշել
Ադրբեջանը թույլ կտա ԿԽՄԿ-ին Հայաստանից սննդամթերք փոխադրել ԼՂ հայ բնակչության համար՝ պայմանով, որ միաժամանակ թույլ տրվի Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության մեքենաների մուտքը Լեռնային Ղարաբաղ։
Այս դիրքորոշումը Reuters-ին տված հարցազրույցում հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Նրա խոսքով, «փորձնական ծրագրով հնարավոր է միաժամանակ օգտագործել Լաչին-Ստեփանակերտ և Ակնա -Ստեփանակերտ ճանապարհները բեռնափոխադրումների համար։
Սա, ըստ Հաջիևի, կարող է նվազեցնել լարվածությունը և խթան դառնալ Երևանի և Բաքվի միջև բանակցությունների համար: