Հորդորում եմ՝ ստիպողաբար չմասնակցել իմ քարոզարշավին. Ավինյան
Այսօր նախընտրական քարոզարշավի ընթացքում Oragir.News-ը քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի այն մասին, որ 12 պոլիկլինիկայի տնօրենը ժողով է արել և աշխատակիցներին ստիպել մասնակցել քարոզարշավին։
«Եթե որևէ տնօրեն ստիպում է որևէ տեղ մասնակցել, ես հորդորում եմ չմասնակցել։ Բոլոր այն աշխատակիցները, ովքեր ցանկություն ունեն մասնակցել որևէ հավաքի, միշտ ազատ են մասնակցել։
Ձեզ դրա համար ոչ մի վատ բան չի լինելու, հակառակը՝ խնդրում ենք՝ տեղեկացրեք մեզ, մենք տնօրենին կպատժենք»,- ասաց Ավինյանը։ Մանրամասն՝ տեսանյութում։