10-ից ավելի մարդ է զոհվել Իրաքի կենտրոնական մասում՝ երեք մեքենայի բախման հետևանքով
Առնվազն 13 մարդ է զոհվել Իրաքի կենտրոնական Սալահ ադ Դին նահանգում երեք մեքենաների բախման հետևանքով։ Այս մասին հայտնում է Shafaq News տեղեկատվական պորտալը՝ հղում անելով անվտանգության ուժերի աղբյուրին։
Նրա տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել Բաղդադ-Քիրքուկ մայրուղու վրա։ Եվս 10 մարդ հոսպիտալացվել է։ Պորտալը նշել է, որ այս տրանսպորտային զարկերակը ստացել է «մահվան ճանապարհ» ոչ պաշտոնական անվանումը, քանի որ այդտեղ հաճախակի են գրանցվում ճանապարհատրանսպորտային պատահարներ՝ մեծ ծանրաբեռնվածության պատճառով։