Դանիական Leopard 1 10 տանկից բաղկացած առաջին խմբաքանակը հասել է Ուկրաինա
Դանիական Leopard 1A5 10 տանկից բաղկացած առաջին խմբաքանակը հասել է Ուկրաինայի տարածք։ Այս մասին հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։
«10 Leopard 1 տանկ արդեն գտնվում է Ուկրաինայի տարածքում, ավելի մեծ քանակություն ճանապարհին է։ Այժմ դրանք կարող են օգտագործվել հարձակման մեջ, որը ուկրաինացիները դեռ նոր են սկսում։ Գարնանից սկսված աշխատանքները շարունակվում են։ Ուսուցումը տեղի է ունենում Գերմանիայում, որտեղ դանիացի հրահանգիչները գերմանացի զինվորականների հետ անձնակազմեր են պատրաստում և տանկերը տեղափոխում Ուկրաինա»,- ասվում է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։