Արման Հովհաննիսյանը, Վարազդատ Միքայելյանը, Հովիկ Շահնազարյանը ընտրվեցին էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովի անդամ
Ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովի դատավոր եւ ոչ դատավոր անդամների ընտրության քվեարկության արդյունքներով հանձնաժողովի դատավոր անդամներ ընտրվեցին քրեական մասնագիտացմամբ՝ Արման Հովհաննիսյանը, վարչական մասնագիտացմամբ` Վարազդատ Միքայելյանը, քաղաքացիական մասնագիտացմամբ` Հովիկ Շահնազարյանը: Այս մասին հայտնում են ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը:
Նա նշեց, որ հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի միակ թեկնածուն Անի Չատինյանն էր, սակայն դատավորները նրան չեն ընտրել: