Վաղը Բաքվում կգումարվի ադրբեջանա-իրանական ռազմական հանձնաժողովի նիստը
Վաղը Բաքվում գումարվելու է ադրբեջանա-իրանական միացյալ ռազմական հանձնաժողովի նիստը։ Այդ մասին հաղորդել է Tasnim իրանական լրատվական գործակալությունը:
Միջոցառմանը մասնակցելու համար Բաքու կժամանի Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պատվիրակությունը, որի կազմում կլինի պաշտպանության փոխնախարար, բրիգադի գեներալ Մեհդի Ֆարհին։
Կողմերը կքննարկեն ռազմական և պաշտպանական բնագավառներում համագործակցության ամրապնդման հարցերը: