Սնուփ Դոգը ճանաչել է Արցախի անկախությունը
Սնուփ Դոգը ճանաչում է Արցախը
Ռեփեր Սնուփ Դոգն իր ինստագրամյան ալիքում գրառում է արել՝ նշելով. «Իմ սիրելի հայեր, մտքերով ձեզ հետ եմ ու իմ սերն եմ ուղարկում Հայաստանի, Արցախի ու ամբողջ աշխարհի հայերին։ Խաղաղություն, սեր ու ուժ եմ մաղթում բոլորին։ Գալիս եմ, կհանդիպենք սեպտեմբերի 23-ին»։
Սնուփ Դոգը գրառման մեջ տառասխալով է գրել աշխարհ բառը՝ word, բայց չնկատել չէին կարող, որ աշխարհահռչակ ռեփերը, ի տարբերություն Հայաստանի իշխանության մեծամասնության, ճանաչում է Արցախը և օգտագործում հենց Արցախ անվանումը։