Փոքր կենտրոնում վարձակալած տները դարձրել են մինի «հասարակաց» տներ, որտեղ հերթի տակ «ծառայություններ» են մատուցում. Մանուկյան
Մեր վարդագույն Երևանը լցրել են օտարազգի մարմնավաճառներով (բոլորը փաստերով եմ ներկայացնում), որոնք «ծառայություններ» են մատուցում և՛ իրենց կողմից վարձակալած տներում, և՛ հյուրանոցներում։ Նման դիտարկմամբ է հանդես եկել «Մայր Հայաստան» դաշինքի ավագանու անդամի թեկնածու Մեսրոպ Մանուկյանը։
Նրա գրառման մեջ ասվում է.
«Խոսքս քե՛զ հետ է հայ մա՛յր, քու՛յր, կի՛ն և նորահարս.
Իմ զրույցը Ձե՛ր հետ է.
Սրանց հաջորդիվ թիրախը մեր ընտանիքներն են և՛ Դուք . . .
Մեր վարդագույն Երևանը լցրել են օտարազգի մարմնավաճառներով (բոլորը փաստերով եմ ներկայացնում), որոնք «ծառայություններ» են մատուցում և՛ իրենց կողմից վարձակալած տներում, և՛ հյուրանոցներում . . .
Իմ կողմից հրապարակված կայքում և տելեգրամ ալիքներում ներկայացված են նրանց տարիքը, քաշը, հասակը, իրենց ծառայությունների արժեքը։ Ի դեպ, մեկ ժամի արժեքը տատանվում է 150-250 $ (ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ)։
Հիմնականում փոքր կենտրոնում վարձակալած տները դարձրել են մինի «հասարակաց» տներ, որտեղ հերթի տակ «ծառայություններ» են մատուցում (կասկածներ ունեմ, որ թմրամիջոցներ էլ կարող են վաճառել), և անխուսալի է սեռավարակի տարածումը։
Ստեղծվել են պայմաններ, երբ ընտանիքի վաստակած գումարների մի մասը վատնվում է բույքմեյկերներում (խաղադրույք կատարելով), մյուս մասը՝ նորաստեղծ «հասարակաց» տներում, որտեղ հնարավոր է նրանց հրամցնեն և՛ թմրամիջոցներ, և՛ «սեռավարակ»։Իմ համար պարզ է, որ ոստիկանները պարգևավճար են ստանում սրանց իշխանությունը պահելու, Եռաբլուր պանթեոնում զոհվածների ծնողներին «քարշ» տալու կամ իր կամքը արտահայտող՝ ջուր լցնող աղջկան նեղություն տալու համար։
Իսկ հարց. եթե այս մարմնավաճառները չեն գործում կամ հովանավորվում իշխանության կողմից, ապա ի՞նչպես են գործնեություն ծավալում, մեծ գումարներ աշխատում (կայքում կան շուրջ 1400 մարմնավաճառի տվյալներ, որոնք ծառայություն են մատուցել, իհարկե, միանշանակ չեմ կարող ասել, թե ինչ ժամանակահատվածում են 1400 մարմնավաճառ «ծառայություն» մատուցել):Քանի որ անհասկանալի է, թե ուր է մեր հայրենի ոստիկանությունը, ուստի այստեղ իր անելիքը կարող է ունենալ Երևանի քաղաքապետարանը (դա հաջորդիվ)
Հարգելի՛ մայրեր, քույրեր և կանայք, չպետք է հանդուրժեք, որ ոչնչացվի մեր կարևորագույն արժեհամակարգերի հենասյունը՝ ամուր և բարոյական ընտանիքի արժեքը
Մեր արժեքային համակարգը կոտրելով՝ վերջնականապես կոտրում են հայի լինելիությունը . . .
# Չենք թողնի, որ մեր Երևանն «Էրիվան» դարձնեք
# Տիգրան Ավինյան, քեզ մի քանի հարց ունեմ . . . Հաջորդիվ»։