Պատվիրած սննդի դիմաց վճարել են կեղծ 20 հազար դրամանոցներով
Ոստիկանությունը խարդախության դեպք է բացահայտել. պատվիրված սննդի դիմաց վճարել են 20 հազարանոց հուշանվերներով։
Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանությունից:
Օգոստոսի 23-ին ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Ավան վարչական շրջանի Բրյուսովի փողոցի շենքերից մեկի դիմաց հանդիպել է հավելվածի միջոցով սնունդ պատվիրած անհայտ անձի հետ։
Պատվերի արժեքը կազմել է 23 հազար դրամ, պատվիրատուն վճարել է երկու 20 հազար դրամով հուշանվեր, ստացել մանրադրամը։ Նույն օրը նման մեկ այլ ահազանգ է ստացվել։ Հանցագործության մեխանիզմը նույն էր։
Պարզվել է, որ խարդախությունը կատարել են Ավան վարչական շրջանի երկու բնակիչներ՝ 19 և 24 տարեկան։