Այս պահին խուզարկում են զոհված զինծառայողի ծնողների տունը
Ինչպես արդեն հայտնել էինք՝ ձերբակալել են 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին:
Նրան երկու մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հիմքով և թմրամիջոց պահելու: Այս պահին դատական նիստ է տեղի ունենում, դատարանի բակում են հավաքվել զոհվածների ծնողները, նրա աջակիցները:
Զոհված զինծառայողի հայր Արա Ռոստոմյանը Aysor.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Գարիկ Գալեյանի կինն այս պահին դատարանում չի, քանի որ նրանց տանը այս պահին խուզարկություն են անում։