Փաշինյանը Էրեբունիում ծանոթացել է 6-րդ հիմնական դպրոցի հիմնանորոգման աշխատանքներին. Դպրոցը կբացվի հոկտեմբերի 1-ին
Էրեբունի վարչական շրջանում ավարտական փուլում են թիվ 6 հիմնական դպրոցի հիմնանորոգման աշխատանքները: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«768 աշակերտ ունեցող դպրոցը դռները կբացի հոկտեմբերի 1-ին:
Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 211 մլն դրամ»,- գրել է նա և կից տեսնյութ հրապարակել։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է Երեւանի փոխքաղաքապետ, ՔՊ-ի կողմից քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը: