Հոլանդը գազան է․ Դավիդ Սիլվա
Դավիդ Սիլվան գովեստի խոսքեր է ասել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հասցեին։
«Հոլանդը գազան է, ես սիրում եմ, թե ինչպես է նա շարժվում խաղադաշտում: Կցանկանայի, որ կարողանայի խաղալ նրա հետ, որպեսզի օգնեի նրան ավելի շատ գոլեր խփել:
Ես դիտել եմ Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» գրեթե բոլոր հանդիպումները: Ես չկարողացա նվաճել այս գավաթը, երբ թիմում էի, բայց ուրախ եմ ակումբի համար, որը վերջապես կարողացավ հասնել իր նպատակին։ Սա արժանի հաղթանակ է։
Ակումբն արժանի էր դրան, երկրպագուները նույնպես արժանի էին հաղթելու Պրեմիեր լիգան, Անգլիայի գավաթը և Չեմպիոնների լիգան՝ թրեբլը: Սա զարմանալի ձեռքբերում է»,- Armsport-ի փոխանցմամբ՝ «Սիթիի» նախկին կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում Mirror-ը։