Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Սաուդյան Արաբիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի չեմպիոն 20-ամյա Գոռ Սահակյանը դարձավ բրոնզե մեդալակիր։
Սահակյանը երկամարտում գրանցեց 312 կգ արդյունք։ Պոկում վարժությունում նա 3-րդ փորձից բարձրացրեց 142կգ ծանրաձողը՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ։
Հրում վարժությունում նա կրկին 3-րդ փորձից կարողացավ բարձրացնել 170կգ ծանրաձողը։
Սա Հայաստանի առաջին մեդալն է ծանրամարտի ԱԱ-ում։