Ադրբեջանը 20-ամյա աղջկան մեղադրում է Հայաստանի օգտին լրտեսության համար․ նրան մեղադրանք է առաջադրվել
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ 20-ամյա մի աղջկա մեղադրել են Հայաստանի օգտին լրտեսության և ՀՀ հատուկ ծառայության աշխատակցի միջոցով Ադրբեջանի մասին տեղեկություններ փոխանցելու համար։
Ֆիդան Ալիևային սպառնում է մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։
Նրան մեղադրանք է առաջադրվել հայրենիքի դավաճանության հոդվածով։
Վերջինս հերքել է մեղադրանքները։
Ըստ տարածված տեղեկության՝ Ալիևան եղել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքը արգելափակած «էկոակտիվիստներից մեկը»։
Մեղադրանքի համաձայն, Ալիևան Տելեգրամի միջոցով ծանոթացել է հատուկ ծառայության աշխատակցի հետ, ում տեղեկություններ, տեսանյութեր և լուսանկարներ է փոխանցել։