Վրաստանը դեռ շատ անելիքներ ունի ԵՄ անդամի թեկնածու դառնալու համար․ Բորել
ԵՄ-ի դռները բաց են Վրաստանի համար, և մենք պատրաստ ենք այդ ճանապարհին Վրաստանին աջակցելու։ Բայց ես նաև կցանկանայի ասել, որ ԵՄ-ին դիմելը լուրջ պարտավորություն է նաև Վրաստանի համար: Այս մասին ԵՄ դիվանագիտության ղեկավարը հայտարարել սեպտեմբերի 7-ին Թբիլիսի կտարած այցի ընթացքում։
«ԵՄ թեկնածուի կարգավիճակը իրավունք չէ, այն պետք է ձեռք բերել լուրջ բարեփոխումների և եվրոպական արժեքներին հավատարիմ մնալու միջոցով։ Անկեղծ ասած, դեռ շատ աշխատանք կա անելու»,- ասել է Բորելը: