Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտումներ են արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի 2 խախտում։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության մասին ամենօրյա տեղեկագրում։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական ու հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
Պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։