Հաստատվել է Թուրքիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
Թուրքիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի իտալական մրցավարական անձնակազմը։
Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, հանդիպման մրցավար է նշանակվել Դանիելե Օրսատոն:
Մրցավարի օգնականներն են Չիրո Կարբոնոն և Ալեսանդրո Ջիալատինին, չորորդ պաշտոնյան է Անտոնիո Ռապուանոն:
VAR-ի մրցավար է նշանակվել Պաոլո Վարերին, VAR-ի մրցավարի օգնական՝ Ալեանդրո Դի Պաոլոն:
Հիշեցնենք, որ Թուրքիա-Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22։45-ին։