Չինաստանն աջակցում է ԿԺԴՀ-ի և Կորեայի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը․ Լի Ցյան
Չինաստանի իշխանությունները աջակցում են ԿԺԴՀ-ի և Կորեայի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ վարչապետ Լի Ցյանը՝ Ջակարտայում Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի հետ հանդիպման ժամանակ։
«Չինաստանը մշտապես աջակցում է Կորեական թերակղզու հյուսիսի և հարավի միջև հաշտեցմանն ու համագործակցությանը»,- նշել է պաշտոնյան։
Լի Ցյանը հստակեցրել է, որ Պեկինը հանդես է գալիս թերակղզում խաղաղության և կայունության օգտին և կնպաստի Փհենյանի և Սեուլի միջև խաղաղ բանակցությունների առաջմղմանը:
Նա նշել է, որ ՉԺՀ-ն և Կորեայի Հանրապետությունը պետք է խորացնեն համագործակցությունը բոլոր ուղղություններով։