Տարերային աղետ՝ Կախեթիում
Ուժեղ քամին և կարկուտը Վրաստանի Կախեթիի մարզի Լագոդեխիի մունիցիպալիտետի երեք գյուղերի վնաս է պատճառել: Ըստ տեղեկությունների՝ տուժել է Կաբալիի, Գուրգենիանիի և Բաիսուբանիի բնակչությունը, փոխանցում է «Ալիք մեդիան»:
Չհավաքված խաղողի, պտղատու այգիների և այլ մշակաբույսերի մի մասը կարկտահարվել է:
Կաբալիում քամին քշել է մի քանի տների տանիքներ։ Լագոդեխի-Կղվարելի-Թելավին միացնող ճանապարհին արմատախիլ են եղել ծառեր, կտրվել էլեկտրալարերը։ Այս ճանապարհի երթևեկությունը 15 րոպեով արգելափակվել է։ Բաիսուբանի գյուղում նույնպես հեղեղվել են տնային հողատարածքներ։
Տեղացիների խոսքով, վատ եղանակային իրավիճակը տևել է մոտ 15 րոպե։ Աղետի գոտում աշխատում են փրկարարները։ Նրանք կենտրոնական ճանապարհները մաքրում են արմատախիլ ծառերից։
Ի դեպ, Կախեթիում սեպտեմբերի 2-ին ևս կարկուտ է տեղացել։ Ախմետի, Թելավի և Գուրջաանի գյուղերում խաղողի բերքի մի մասը ոչնչացվել էր։