Ոստիկանները բեռնատարում հայտնաբերել են փայտանյութ՝ առանց ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթղթի
Սեպտեմբերի 6-ին, ժամը 20.30-ին, ՆԳՆ ոստիկանության զորքերի և Կապանի բաժնի ծառայողների համատեղ շրջիկ ծառայության ժամանակ Ճակատեն բնակավայրի վարչական տարածքում կանգնեցվել է մի բեռնատար, որի թափքում հայտնաբերվել է շուրջ 13 խմ փայտանյութ՝ առանց ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթղթի:
Վարորդը հայտնել է, որ փայտանյութը նույն օրը հատել է Ծավ բնակավայրի «Սանալու» կոչվող անտառային հատվածում` ճանապարհ կառուցելիս արմատախիլ արված ծառերից, իսկ փայտանյութը տեղափոխում էր տուն` ջեռուցման նպատակով:
Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն, հանգամանքները պարզվում են։