Հայաստան-Թուրքիա խաղին արգելվել է Ադրբեջանի դրոշներով մուտքը մարզադաշտ
Թուրքական Yenicag-ը հայտնում է, որ Թուրքիայի և Հայաստանի ազգային հավաքականների խաղին արգելվել է մարզադաշտ մուտք գործել Ադրբեջանի դրոշով, ինչը Թուրքիայում մեծ արձագանք է գտել ազգայնականների ու ադրբեջանական համայնքի մոտ։
Սոցցանցերում բողոքի մեծ ալիք է բարձրացել Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումից հետո, որով արգելվում է Ադրբեջանի դրոշով մտնել Թուրքիա-Հայաստան խաղին։
Հիշեցնենք, որ Եվրո 2024-ի առաջնության ընտրական փուլի շրջանակներում սեպտեմբերի 8-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը թուրքական Էսքիշեհիր քաղաքի համանուն մարզադաշտում կմրցի Թուրքիայի հավաքականի հետ։ Խաղը տեղի կունենա Երևանի ժամանակով 22։45-ին։