Ադրբեջանի ՊՆ-ն զգալիորեն ավելացրել է ստահոդ հաղորդագրությունների հաճախականությունը
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 7֊ին, ժամը 12:35-14։00 ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի և Մարտունու շրջաններում, ապատեղեկատվություն է։
Արցախի ՊԲ-ն հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն զգալիորեն ավելացրել է ստահոդ հաղորդագրությունների հաճախականությունը, ինչին զուգահեռ իրականացվում են անձնակազմի, սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղաշարժեր և կուտակումներ։ Ադրբեջանական կողմը տեղեկատվական հենք է նախապատրաստում հերթական սադրանքի համար։