Հետախուզվում էր ֆիզիկական ներգործության և շորթման համար
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 6-ին բաժին է ներկայացել 1996 թ. ծնված Ազատ Օ.-ն, որը մայիսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) 2-րդ մասի 5-րդ կետի և 258-րդ հոդվածի (Շորթումը) 2-րդ մասի 8-րդ և 10-րդ կետերի մեղադրանքներով:
Առանց խափանման միջոցի:
Ազատ Օ.-ն ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին: