Պակիստանի պետական պարտքը հուլիսին հասել է 198,5 միլիարդ դոլարի
Պակիստանի պետական պարտքը հուլիսին ավելացել է 907 մլրդ պակիստանյան ռուփիով (204 մլն դոլար) և կազմել 61,7 տրլն ռուփի (198,5 մլրդ դոլար)։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին հաղորդել է Պակիստանի պետական բանկը:
2022 թ.-ի այդ նույն ամսվա համեմատությամբ, երբ պարտքը կազմում էր 50,57 տրիլիոն ռուփի (162 միլիարդ դոլար), այն տարեկան հաշվարկով ավելացել է 22 %-ով։ Աճը տեղի է ունեցել բյուջեի դեֆիցիտը ծածկելու նպատակով ներքին ու արտաքին խոշոր փոխառությունների արդյունքում։ Հանրագումարում արտաքին փոխառությունները հասել են 39 տրլն ռուփիի (126,5 մլրդ դոլար), ներքին փոխառությունները՝ 22,7 տրլն ռուփիի (շուրջ 73 մլրդ դոլար)։ Կառավարության պարտքի ավելացմանը նպաստել է նաև պակիստանյան ռուփիի արժեզրկումը։
Պակիստանի արժութային պահուստները հուլիսին աճել են մինչև 9,84 միլիարդ դոլար՝ Արժույթի միջազգային հիմնադրամից վարկեր ստանալուց հետո։