Կուրթանի բնակիչը վճարել էր կեղծ թղթադրամ և դիմել փախուստի
Սեպտեմբերի 5-ին ժամը 17:35-ին Լոռու պարեկներին մոտեցել է Տաշիր քաղաքի բենզալցակայանի աշխատակիցը և հայտնել, որ վարորդը լիցքավորման համար վճարել է 20 000 դրամ արժողության կեղծ թղթադրամ:
Պարզվել է, որ վարորդը բենզալցակայանում 1000 դրամի բենզին է լիցքավորել և վճարել 20 000 դրամ:
Լիցքավորողն անմիջապես նկատել է, որ թղթադրամը կեղծ է, հայտնել է վարորդին, սակայն վերջինս դիմել է փախուստի:
Տաշիրի ոստիկանները բացահայտել են դեպքը: