Հայ-ամերիկյան զորավարժությունները կազմակերպել է ԱՄՆ-ն, դրանով Հայաստանը չի դառնում ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակության գործընկեր. Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է հայ-ամերիկյան զորավարժություններին.
«Երեկ ամբողջ օրը, ով չալարեց, PR-վեց զորավարժությունների թեմայով: Այնինչ, դրա կազմակերպման հետ ոչ ոք կապ չունի, բացի ամերիկյան կողմից: Պենտագոնն ըստ իր կարիքների որոշում է, թե որ պետության հետ անցկացնել նման զորավարժություններ և, որ տեսակի ստորաբաժանումների (նաև նահանգային ազգային գվարդիաների) ներգրավմամբ՝ նախապես պլանավորելով դրանք:
Հետևաբար, նմանատիպ երկկողմ կամ բազմակողմ զորավարժություններ ԱՄՆ նախաձեռնությամբ անցկացվում են պարբերաբար:
Ոզում եմ առանձին նշել, որ դրանք կամակերպվել և շարունակում են պարբերաբար տեղի ունենալ Վրաստանում, Ղազախստանում (նաև Տաջիկստանի և Ուզբեկստանի մասնակցությամբ), Ալբանիայում և տասնյակ այլ եվրոպական, ասիական, արաբական և աֆրիկյան երկրներում:
Զորավարժությունները ՄԱԿ-ի կամ ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ առաքելություներում համագործակցությանն են վերաբերում:
Հետևաբար, զորավարժությունները հայ ամերիկյան հարաբերութունները չեն կարող և նպատակ էլ չունեն բարձրացնելու նոր մակարդակի:
Սրանով Հայաստանը չի դառնում ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակության գործընկեր, կամ, առավել ևս՝ դաշնակից պետություն:
Դրա համար այլ աշխատանք է անհրաժեշտ տանել, որը առանձին քննարկման թեմա է»: