Արտաքին քաղաքական արկածախնդրության և պատրանքապաշտության «հայեցակարգը» շարունակում է իր հաղթարշավը․ Գոռ Գևորգյան
Առանց հաշվարկի, ռիսկերի գնահատման հաջորդ քայլի երաշխավորության՝ հայտնվել ենք շարունակական ջլատող ազատ անկման մեջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամի թեկնածու, նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանը։
«Արտաքին քաղաքական արկածախնդրության և պատրանքապաշտության «հայեցակարգը» շարունակում է իր հաղթարշավը:
Հ.գ. 2020 թ. պատերազմից հետո, «խաղաղության» փլատակների վրա՝ դոմինանտ է շարունակում մնալ մեզ սպառնացող պատերազմի օրակարգը», - գրել է նա: