Մետրոյից օգտվողները կարող են դիտվել որպես քաղցկեղով պոտենցիալ հիվանդներ
Կարոլինայի համալսարանի դոկտոր Հաննա Կառլսոնը, ացկացրած հետազոտությունների արդյունքների հիման վրա պնդում է, որ մետրոյում օդի մեջ կան երկաթի փոքրագույն մասնկիներ, որոնք առաջանում են անիվների և երկաթուղու շփման արդյունքում և ինչ-որ առումով նման են մեքենաների արտանետումներին: Բացի այդ, մետրոյի օդը պարունակում է նաև փայտի այրման հետևանքով առաջացած մասնիկներ:
Երբ այս մասնիկները օդի միջոցով ներթափանցում են օրգանիզմ՝ բացասաբար ազդելով ԴՆԹ-ի վրա և հրահրելով քաղցկեղի զարգացում:
Հետազոտության վերջնական եզրակացությունը հետևյալն է. մետրոպոլիտենի օդը կարիք ունի հատուկ մաքրման: Հակառակ պարագայում մետրոյից օգտվողները կդիտվեն որպես քաղցկեղով պոտենցիալ հիվանդներ: