Ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ
Սեպտեմբերի 7- ին, ժամը 12:10-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ:
«Հայկական կողմից կորուստեր չկան: Խախտման վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,-այս մասին հայտնում է Արցախի ՊՆ-ն։