Միջազգային հանրությունը պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկի՝ կանխելու տարածաշրջանում նոր պայթյունը. Փաշինյան
Ադրբեջանը շարունակում է ապօրինի արգելափակված պահել Լաչինի միջանցքը: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 7-ի նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հումանիտար ճգնաժամը ԼՂ-ում հասել է գագաթնակետին: Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս գործողություններով ի ցույց է դնում ընդդեմ ԼՂ-ի և ՀՀ-ի նոր ռազմական սադրանք ձեռնարկելու իր մտադրությունը: Նման սադրանքը հիմնավորելու համար շրջանառության մեջ են դրվում կեղծ և իրականությանը չհամապատասխանող թեզեր»,- ասաց Փաշինյանը:
Կարծում եմ՝ իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ ԱԽ երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն մեր տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար»,- ասաց նա: