Սամցխե-Ջավախք և Քվեմո-Քարթլի նահանգներից Հայաստանի բուհերում սովորող ազգությամբ հայ ուսանողները կարող են օգտվել անվճար սովորելու իրավունքից. Թորոսյան
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, արդեն ձեզ տեղեկացրել եմ, որ սույն թվականի ապրիլի 6-ին իմ առաջարկով ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց, ըստ որի Վրաստանի Սամցխե-Ջավախք և Քվեմո-Քարթլի նահանգներից Հայաստանի բուհերում սովորող ազգությամբ հայ ուսանողները ռոտացիայի իրավունք են ստանում, այսինքն բարձր առաջադիմություն ունեցող վերոնշյալ ուսանողները ՀՀ քաղաքացիներին հավասար կարող են պայքարել պետության կողմից հատկացված անվճար տեղերում սովորելու համար:
Որպեսզի կարողանաք օգտվել ձեր այդ շատ կարևոր իրավունքից՝ ձեզ եմ տրամադրում ապրիլի 6-ի կառավարության նիստի օրակարգը, որի 12-րդ կետը վերբերվում է հենց նշված որոշմանը»: