ՊԲ-ն Քարվաճառի շրջանում ամրաշինական աշխատանքներ չի փորձել իրականացնել. հերքում
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 7-ին՝ ժամը 07:50 -ի սահմաններում փորձել են Քարվաճառի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք, իբր թե, խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասվում է ՊԲ հաղորդագրությունում։