Փանիկում ընթացքի մեջ են մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները. Նիկոլ Փաշինյան
Փանիկ բնակավայրում ընթացքի մեջ են մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սուբվենցիոն ծրագրի շրջանակում աշխատանքները մեկնարկել են 2021 թ.-ին, ավարտը նախատեսվում է այս տարի։ Կատարվել է աշխատանքների 80%-ը: Ծրագրի արժեքը 165 մլն դրամ է, որի 45 տոկոսը հատկացվել է պետբյուջեից»,- գրել է նա:
Մանրամասները` տեսանյութում: