Բաքվում մտածել են, որ պետք է Հայաստանից ներողություն պահանջել
Բաքվում մտածել են, որ պետք է Հայաստանից ներողություն պահանջել։ «Եթե Հայաստանը ներողություն խնդրի անցյալում կատարած վայրագությունների համար, Ադրբեջանի հետ խաղաղությունը հնարավոր կդառնա»,- Arab News-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Ըստ օգնականի, «երկու երկրների միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը կփոխի Հարավային Կովկասի պատկերը, սակայն այժմ հերթը Հայաստանինն է»։ Օգտվելով առիթից՝ Հաջիևը փորձել է հավաստիացնել, որ «այն պնդումները, թե Ադրբեջանը փակում է Հայաստանը Ղարաբաղում բնակվող 120,000 էթնիկ հայերի հետ կապող միակ ճանապարհը և արգելում է սննդի, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների առաքումը, անհիմն և չապացուցված պնդումներ են», և որ Աղդամով ճանապարհն ավելի հարմար է «հայերի վերաինտեգրման» առումով։