Ի՞նչ են հուշում աստղերը
Խոյեր
Այսօր սիրո հարցում Խոյերին չի խանգարի լավատես լինելը, նույնիսկ եթե դրա համար, իրենց կարծիքով, խանադրյալներ չկան: Երջանիկ ժամադրություն կամ կրքոտ սիրավեպ երեւակայելով՝ Խոյերը իրենք կգրեն իրենց սիավեպի սցենարը:
Ցլեր
Այսօր սիրելիների հետ շփման հարցում Ցլերին անհրաժեշտ է պնդել իրենց տեսակետը: Նույնիսկ եթե սովորաբար Ցլերը նախընտրում են համաձայնել իրենց ընտրյալների հետ, երբ նրանք սխալվում են, այսօր անհրաժեշտ է բացառություն անել:
Երկվորյակներ
Եթե այսօր սիրո հարցում Երկվորյակները հապաղեն, կասկածներին տրվելով, հետագայում նրանք շատ երկար կզղջան այդ մասին: Այնպես որ, դեն նետեք պայմանականությունները եւ ինքնավստահության պակասը. այսօրը չափազանց բարենպաստ է:
Խեցգետիններ
Այսօր Խեցգետինները կարող են անսպասելի խանդել իրենց սիրելիներին նախկին հարաբերությունների հանդեպ: Խեցգետինները չպետք է թույլ տան, որպեսզի նրանց խանդը փչացնի օրը: Նրանց անհրաժեշտ է հիշել, որ իրենք էլ անցյալ ունեն:
Առյուծներ
Այսօր Առյուծները պետք է դեն նետեն իրենց գերմարդու դիմակները՝ սիրելիներին ցուցադրելով իրենց իրական դեմքերը: Թող որ այն կատարյալ չէ, սակայն անկեղծ է եւ սիրող:
Կույսեր
Աստղերը խոստանում են Կույսերին, որ այսօր քաղաքականության, գիտության եւ արվեստի մասին լուրջ զրույցները կարող են ռոմանտիկ կայծեր վառել զրուցակիցների միջեւ: Իսկ ժամանակի ընթացքում, գուցե, այդ կայծերը վերածվեն իսկական կրքի:
Կշեռքներ
Ամեն ինչ ավելի պարզ է, քան ձեզ թվում է: Իրականում Կշեռքների իդեալը իրենց քթի տակ է: Ուղղակի նրանք դեռ գաղափար անգամ չունեն այդ մասին:
Կարիճներ
Այս օրը հիանալի ռոմանտիկ հույզերի օր է, սակայն եթե Կարիճները այլ գործերով զբաղվեն, նրանք նույնիսկ դա չեն էլ նկատի:
Աղեղնավորներ
Այսօր Աղեղնավորները եւ նրանց ընտրյալները վերջապես կկարողանան զրուցել այն մասին, ինչը իրոք հուզում է նրանց. առանց վախենալու, որ իրենց սխալ կհասկանան կամ էլ որ իրենց խոսքերը բացասաբար կընդունվեն:
Այծեղջյուրներ
Եթե Այծեղջյուրները ցանկանում են որեւէ բան փոխել իրենց կյանքում, նրանք պետք դաստիարակեն ոչ թե իրենց շրջապատող մարդկանց, այլ հենց իրենք իրենց: Դա դյուրին չէ, սակայն արդյունքը ուղղակի ցնցող կլինի:
Ջրհոսներ
Այսօր այն օրն է, երբ մի փոքր դրդապատճառ է հարկավոր, որպեսզի Ջրհոսների հարաբերությունները իրենց սիրելիների հետ նոր մակարդակի հասնեն: Աստղերը հուշում են, որ ե'ւ Ջրհոսները, ե'ւ նրանց սիրելիները հասունացել են դրա համար:
Ձկներ
Նույնիսկ ամենամտերիմ հարաբերություններում գոյություն ունի այն սահմանը, որը չպետք է անցնի զուգընկերը: Այսօր Ձկների ընտրյալները կարող են կամ պատահաբար, կամ էլ դիտավորյալ խախտել այդ սահմանը: