Հավը երազում կորեկ է տեսնում. հայհոյանք հիշեցնող Ադրբեջանի քարոզչությունը երբեմն հիսթերիայի մակարդակի է հասնում
Շատ ազգեր, որոնք լսել են Հայաստան անունը, սակայն քարտեզի վրա հազիվ են նշմարում, դժվար թե իմանան ամբողջական պատմությունն ու հարուստ մշակույթը: Ի տարբերություն մեր հարևան Ադրբեջանի, մենք ոչինչ չենք անում որպեսզի Armenia անունը կամ ՅԱՆ ազգանունը մարդկանց մոտ տպավորվի որպես հարուստ ժառանգություն ունեցող երկիր և ազգ: Մինչդեռ մեր հարևան Ադրբեջանը, որն արտաբերելիս կարծես հայհոյանք հնչեցնես, հսկայական գումարներ է ծախսում չեղած ազգը ներկայացնելու համար: Ավելին, ամբողջովին միֆեր, որոնք օտարի համար գրավիչ են և համոզիչ: Եթե ուշադիր հետևենք ադրբեջանական կայքերին, ապա կնկատենք սխալ մատուցված պատմություն և, որ ամենակարևորն է, զոհի կերպար: Երբեմնի ագրեսորը անհիմն փաստերի միջոցով հայերին ներկայացնում է որպես դաժան և ագրեսոր ազգ:
Վառ ապացույցը' Խոջալուի դեպքերն իրենց ձեռնտու կերպով ներկայացրած: Ավելին, փետրվարի 26-ը հանդիսանում է Խոջալուի ցեղասպանության օր, մարտի 31-ը ադրբեջանցիների ցեղասպանության օր: Էլ չասած այն, որ Ղարաբաղը համարում են Ադրբեջանական տարածք, իսկ Երևանի մասին ավելորդ է խոսել: Այստեղ են ասել հավը երազում կորեկ է տեսնում: Ադրբեջանը տառապում է հիվանդ հոգեբանություն ունեցող մարդու նման, ով իր արարքներն արդարացնելու համար գցում ու գետնին է հավասարեցնում ուրիշներին:
Տարօրինակ բան կասեմ, սակայն իսկապես հարգանքի է արժանի այն ազգը, որ թեկուզ գումարով կարողանում է իր անունը բարձր պահել և հանրության առաջ սրբերի սուրբ ձևանալ: Ազգ, որ կարողացավ անգամ իր երկիր տեղափոխել և ազատ արձակել ոճրագործին' Սաֆարովին:
Գիտեք՝ ժամանական է, որ մենք էլ լացողի, ցեղասպանվածի, զոհի կերպարից դուրս գանք, որովհետև մենք ունեցել ենք մեծ հաղթանակ, հաղթանակ նրանց հանդեպ:
Գայանե Մելիքյան