ԱԽ քարտուղարը դեսպաններին ներկայացրել է ԼՂ շփման գծի և սահմանի երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ կուտակումների մասին
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Գրիգորյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում:
«Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին մանրամասներ եմ ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շփման գծի, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով ադրբեջանական զինուժի կուտակումների վերաբերյալ: Ներկայացուցչությունների ղեկավարների ուշադրությանն եմ նաև արժանացրել Լեռնային Ղարաբաղում օրըստօրե խորացող հումանիտար ճգնաժամը»,-նշել է Գրիգորյանը:
Նա հանդիպմանը նաև ընդգծել է միջազգային գործընկերների կողմից ջանքերի գործադրման կարևորությունը՝ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու նպատակով։