Ծանրամարտի ԱԱ. Իզաբելա Յայլյանը վնասվածք ստացավ և լքեց պայքարը
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին մասնակից Իզաբելա Յայլյանը վնասվածք ստացավ եւ լքեց պայքարը, հայտնում է Sport.news.am:
55 կգ քաշայինների Ա խմբի պայքարում Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Յայլյանը պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ արմունկի վնասվածք ստացավ: Հայաստանի ներկայացուցիչը առաջին մոտեցման համար պատվիրել էր 85 կգ: Քիչ անց Յայլյանը հրաժարվեց հետագա պայքարից:
Հայաստանի հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը ինստագրամի ուղիղ եթերում հայտնեց, որ Իզաբելա Յայլյանը արմունկի վնասվածքով էր մեկնել Սաուդյան Արաբիա: